ԿԻՆ: Հիվանդություններ
«Ամոթ է այցելել գինեկոլոգին...». Վահե Տեր-Մինասյան
«Ամուսինս նոր է վերադարձել ՌԴ-ից: Այնտեղ մնացել է մոտ մեկ տարի: Ամուսնացած եմ արդեն ութ տարի, ունեմ մեկ երեխա: Այս տարիների ընթացքում ես գնացել եմ գինեկոլոգի մոտ միայն յոթ տարի առաջ, երբ տղաս ծնվեց»,- պատմում է 32-ամյա Տանյան: Ինչո՞ւ չի հաճախում. իբրև պատճառաբանություն նա սոցիալական պայմանները բերեց, ապա խոստովանեց, որ պարզապես ամաչում է գնալ բժշկի. «Մենք էնքան կոմպլեքսավորված ենք դաստիարակվում, էնքան թաքուն ենք խոսում սեռական կյանքից, չենք ստանում սեռական դաստիարակություն, որ հետագայում, երբ թվում է` արդեն կարող ենք ավելի ազատ լինել, մի տեսակ կարծրանում է էդ «ամոթի» զգացումը, դառնում փակ թեմա, ու մենք շարունակում ենք չհաճախել բժշկի»:
Այժմ Տանյան որոշ ցավեր զգում է որովայնի ստորին հատվածում, սակայն դեռևս չի ուզում այցելել բժշկի, ամեն ամիս ասում է` մյուս ամիս: Հարցին, թե չի վախենում, որ իր անփութությունը կարող է շատ լուրջ հետևանքներ ունենալ, Տանյան միայն ուսերն է թոթվում:
Տանյայի նման կանայք Հայաստանում շատ կան, ովքեր տարիներ շարունակ չեն այցելում գինեկոլոգին, և հենց այդ պատճառով է, որ կանանց վերարտադրողական օրգանների հիվանդությունների թիվը չի նվազում Հայաստանում:
Այդ հիվանդությունների թվում է նաև արգանդի վզիկի քաղցկեղը, որը կանանց վերարտադրողական օրգանների հիվանդությունների շարքում երկրորդն է կրծքագեղձի քաղցկեղից հետո:
Արգանդի վզիկի քաղցկեղի դեպքերն ավելացել են
2010 թ. ՀՀ-ում հայտնաբերվել է արգանդի վզիկի քաղցկեղի 278 դեպք: Մեծ մասը դիմել է բժշկի բարձիթողի վիճակում, երբ արդեն հնարավոր չէ փրկել կնոջ կյանքը: Նշված թվականին նաև գրանցվել է մահացության 137 դեպք: 2009 թ. համեմատ` քաղցկեղով հիվանդության դեպքերն ավելացել են 6-ով, սակայն բարձիթողության աստիճանն է նվազել:
Ասենք, որ մինչև հիվանդության վերջնական ի հայտ գալն անցնում է երկար ժամանակ. նախաքաղցկեղային վիճակը տևում է 10-15 տարի: Միայն 5%-ի մոտ է, որ հիվանդությունն ավելի արագ է զարգանում:
«Սա նշանակում է, որ արգանդի վզիկի քաղցկեղից կարելի է խուսափել` տարեկան մեկ անգամ այցելելով բժշկի: Առհասարակ, կանանց խորհուրդ ենք տալիս տարին մեկ անգամ այցելել բժշկի` բազմաթիվ կանացի հիվանդություններից խուսափելու և դրանք կանխելու համար»,- ասում է Ազգային ուռուցքաբանության ինստիտուտի ուռուցքաբան-գինեկոլոգ Վահե Տեր-Մինասյանը:
Ինչպե՞ս են հիվանդանում արգանդի վզիկի քաղցկեղով
Արգանդի վզիկի քաղցկեղով հիվանդ կանանց 99%-ի մոտ հայտնաբերվել է մարդու պապիլոմավիրուսը, սակայն դա չի նշանակում, որ բոլոր կանայք, ովքեր ունեն պապիլոմավիրուս, կարող են հիվանդանալ արգանդի վզիկի քաղցկեղով. Դա կախված է կնոջ իմունային համակարգից: Այսինքն` մեկը կարող է հիվանդանալ արգանդի վզիկի քաղցկեղով, մյուսը` ոչ:
Մարդու պապիլոմավիրուսը կնոջը փոխանցվում է տղամարդուց` սեռական ճանապարհով:
Պայմանականորեն արգանդի վզիկի քաղցկեղը բաժանում են փուլերի: Առաջին փուլում բացահայտվելու դեպքում 85-90%-ի կյանքը հնարավոր է փրկել, երկրորդ փուլում այդ թիվը նվազում է` դառնալով 60-65%, իսկ երրորդ փուլում` 15-12%:
Չորրորդ փուլում այլևս գրեթե հնարավոր չէ փրկել հիվանդին, քանի որ քաղցկեղն արդեն մետաստազներ է ունենում տարբեր օրգաններում:
Մարդու պապիլոմավիրուսը կարող է ոչ միայն արգանդի վզիկի, այլև կոկորդի քաղցկեղի պատճառ դառնալ: Այս վիրուսը շատ է հայտնաբերվում նաև մարմնավաճառների շրջանում, որոնք օրալ սեքսով առավել հաճախ են զբաղվում:
Վիճակը մարզերում
Մարզերում բնակվող արտագնա աշխատանքներից վերադարձած տղամարդիկ իրենց հետ բերում են ոչ միայն տարվա ընթացքում վաստակած գումարը, այլև մի շարք սեռական հիվանդություններ, տարատեսակ վարակներ: Այդ վարակների թվում է նաև մարդու պապիլոմավիրուսը, որ փոխանցվում է կնոջը սեռական ճանապարհով: Պապիլոմավիրուսը փոխանցվում է բացառապես մարդու միջոցով, և շատ հնարավոր է, որ տղամարդը, ձեռք բերելով այն վիրուսով վարակված մի կնոջից, փոխանցի այլ կնոջ: Ցավոք, հատկապես մարզերում կանանց հաճախելիությունը բժշկի շատ ավելի ցածր մակարդակի վրա է, քան Երևանում, այստեղ կանայք գերադասում են չդիմել գինեկոլոգի կամ էլ դիմում են, երբ հիվանդության ախտանիշներն արդեն զգացվում են:
Այս հիվանդության ամենաշատ դեպքերը գրանցվել են Շիրակի մարզում` 37 դեպք 100.000 բնակչի հաշվով: Գրանցվել է մահացության 17 դեպք: Ամենաքիչը մարզերից այս հիվանդությունը գրանցվել է Տավուշի մարզում` 6 դեպք, 2010 թ. գրանցվել է 1 մահացության դեպք:
Հնարավոր է նաև խուսափել պապիլոմավիրուսից
Ժամանակակից գիտությունն արդեն հայտնաբերել է մի մեթոդ, որը թույլ է տալիս պատվաստվել մարդու պապիլոմավիրուսի դեմ, սակայն սա կիրառելի է միայն այն դեպքում, երբ կինը դեռևս սեռական կյանքով չի ապրել, քանի որ սեռական կյանքով ապրող կինը կարող է արդեն պապիլոմավիրուս ունենալ: Պատվաստումն արժի 120.000 դրամ և կատարվում է երեք փուլով (0-1-6): Մնացած բոլոր դեպքերում մասնագետները խորհուրդ են տալիս այցելել բժշկի:
Կազմակերպված երկրներում, երբ կանայք այցելում են բժշկի ամեն տարի, արգանդի վզիկի քաղցկեղով հիվանդության դեպքեր գրեթե չեն գրանցվում: Սա նշանակում է, որ հնարավոր է խուսափել արգանդի վզիկի քաղցկեղից:
Այնուամենայնիվ, ինչպես հավաստում է ուռուցքաբան Վահե Տեր-Մինասյանը, նախ կինն ինքը պետք է մտահոգվի իր առողջությամբ և ինքը պետք է փորձի կանխել հիվանդությունը: «Պետք է ոչ թե սպասել, որ հիվանդությունը գա ու քեզ հաղթի, այլ առաջ ընկնել ու փորձել հիվանդությանը հաղթել»,- ասում է նա:
Natali
03.06.2014
Մեդ-Պրակտիկ
18.05.2014
Հարգելի Անուշ, բարև Ձեզ, եթե ախտանիշները տանելի են, ցանկալի է դեղորայք չօգտագործել: Կոնկրետ Ձեր վիճակը չի կարող ազդել պտղի վրա: Այսինքն, եթե երեխան որոշակիորեն ժառանգի ալերգիկ նախատրամադրվածությունը, ապա դա կարող է լինել նաև առանց Ձեզ մոտ սուր երևույթների, երբեմն էլ երեխան ծնվում է ալերգիկ նախատրամադրված, սակայն մոր մոտ այն բացակայում է: Սովորաբար ալերգիկ ռեացիաները հղիների մոտ պակասում են՝ կապված հորմոնալ փոփոխութոյւնների հետ և ավելի տանելի են դառնում: Հնարավորինս հեռու մնալ շրջապատող միջավայում ալերգեն համարվող իրերից և կենդանիներից, դեղորայք օգտագործել միայն բժշկի ցուցումով, կատեգորիկ չօգտագործել Տավեգիլ դեղը:
Armine
17.05.2014
Anush
14.05.2014
Մեդ-Պրակտիկ
11.05.2014
Հարգելի Anna, բարև Ձեզ, դա պայմանվորված է օրգանիզմի հորմոնալ փոփխությունների հետ, որը կատարվում է բեղմնավորումից հետո, և դա հղիության առաջին նշաններից է համարվում, այսպես՝ օրգանիզմը պատրաստվում է մայրանալուն:
Anna
09.05.2014
Մեդ-Պրակտիկ
05.05.2014
Հարգելի Armine, բարև Ձեզ, Ձեր հարցի պատասխանն իմանալուն կօգնի հոդվածը, որի հղումը ստորև տրամադրում ենք.
https://www.med-practic.com/arm/131/16179/article.more.html
Armine
29.04.2014
Մեդ-Պրակտիկ
23.04.2014
Հարգելի Արփինե, բարև Ձեզ, միանշանակ, հարկավոր է դիմել բժշկի խորհրդատվության և հետազոտվել, թեկուզ միայն այն պատճառով, որ այդքան երկար ժամանակ Դուք ունեք մտահոգություն և այդ ֆոնի վրա Ձեզ մոտ նաև հոգեկան լարվածություն կա: Գինեկոլոգի խորհրդատվությունը և սոնոգրաֆիան կտան բոլոր հարցերի պատասխանները:
Մեդ-Պրակտիկ
17.04.2014
Հարգելի Anush, բարև Ձեզ, հնարավոր է, որ դեռ չզգաք պտղի խաղը, առավել ևս, եթե դա Ձեր 1-ին հղիությունն է, որի դեպքում սովորաբար խաղի զգալն ավելիէ ուշանում:
Արփինե
17.04.2014
Anush
16.04.2014
Մեդ-Պրակտիկ
14.04.2014
Հարգելի Gohar, բարև Ձեզ, երեխային դրանով չեք վնասի:
Gohar
14.04.2014
Մեդ-Պրակտիկ
12.04.2014
Հարգելի այցելուներ, բարև ձեզ, ծրագրային փոփոխությունների պատճառով հաղորդագրություններին հետևելը ժամանակավորապես անհնար էր դարձել, որի համար հայցում ենք ձեր ներողամտությունը: Եթե խնդիրը մնում է հրատապ, խնդրում ենք գրել մեզ և մենք կպատասխանենք այս պահից սկսած:
Աստղիկ
01.04.2014
Ruzanna
01.04.2014
Arpine
23.03.2014
Arusik
23.03.2014
Մեդ-Պրակտիկ
28.02.2014
Հարգելի Varduhi, բարև Ձեզ, սովորաբար արտադրություն հնարավոր է լինի ո՛չ միայն հիվանդությունից, այլև սեռական ցանկությունից...
Եթե մինչ այդ նման երևույթներ չեն եղել, հավանական է 2-րդ տարբերակը, չի բացառվում նաև, որ դա սերմնահեղուկ լինի:
Varduhi
24.02.2014
Մեդ-Պրակտիկ
02.02.2014
Հարգելի Tiko, բարև Ձեզ, հնարավոր է լինի սեռական հարաբերություն, սակայն կուսաթաղանթը չպատռվի՝ կապված կուսաթաղանթի առանձնահատկությունից (լինի առաձգական), երբեմն այն կարող է պատռվել նույնիսկ ծննդաբերության ժամանակ: Հնարավոր է նաև պատռվի կուսաթաղանթը՝ առանց արյան, կամ աննշան արյան առկայությամբ՝ նունպես կապված կուսաթաղանթի առանձնահատկությունից (ծակոտկեն կամ բարակ և խորը տեղակայված):
tiko
01.02.2014
Մեդ-Պրակտիկ
29.12.2013
Հարգելի Syuzi Sargsyan, բարև Ձեզ, սովորաբար հղիության ժամկետը հաշվակվում է դաշտանի սկսման օրվան գումարելով 7-15 օր: Ձեր պարագայում, եթե դաշտանը սկսվել է նոյեմբերի 22-ին, ուրեմն հղիությունը դեկտեմբերի 29-ից հունվարի 5-ն ընկած ժամանակահատվածում համապատասխանում է 1 ամսական հղիության:
Anush Araqelyan
27.12.2013
Մեդ-Պրակտիկ
27.12.2013
Հարգելի Anush Araqelyan, հղիության ժամանակ մազահեռացումը մեղրամոմի կամ մոմի միջոցով վնասակար է, քանի որ այն ցավոտ է և նման ցավի զգացողության պարագայում կնոջ մոտ առաջանում է սթրեսային հորմոն, որը կարող է վնասել պտղի մոտ նյարդային համակարգի նորմալ ձևավորմանը, այդ ֆոնի վրա կարող է զարգանալ նաև վիժում: Եթե Դուք չունեք ցավային զգացողություններ, կամ, այսպես կոչված, սովոր եք, և ցավ առանձնապես չեք զգում, կարող եք օգտագործել մեթոդը, սակայն, միևնույնն է, ցանկալի չէ:
Syuzi Sargsyan
25.12.2013
Anush Araqelyan
24.12.2013
Մեդ-Պրակտիկ
14.12.2013
Հարգելի Աննա Կարապետյան, մի քիչ սպասենք, ամեն ինչ պարզ կլինի մի քանի օրից: )
Anna Karapetyan
10.12.2013
Կարդացեք նաև
Էնդոկրին համակարգի յուրաքանչյուր խանգարում (հորմոնի ավելցուկային կամ թերի արտադրություն), հորմոնների միջև հավասարակշռության ցանկացած խախտում կնոջ օրգանիզմում կարող է առաջացնել...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն